Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը անցկացվելու է մայիսի 29-ին Բաքվում:
Լոնդոնյան ակումբը Մխիթարյանին չի տանի Բաքու՝ անվտանգության նկատառումներով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու հետ կապված աղմուկը կարող է խանգարել թիմին վճռական խաղում:
Ի պատասխան՝ «Արսենալի» երկրպագուների Canon Crested խումբը Twitter-ում արշավ է սկսել. Եթե Արսենալը քաղաքական պատճառներից ելնելով Բաքու գնա առանց Մխիթարյանի, նրանք առաջարկում են Մխիթարյանի նկարով դիմակներ պատրաստել, դրանք տեղում բաժանել «Արսենալի» բոլոր 6000 երկրպագուներին, և այնպես կազմակերպել, որ դրանք բարձրացվեն խաղի 7-րդ և 77-րդ րոպեին (հենց այդ համարի տակ է հանդես գալիս Հենրիխ Մխիթարյանը):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից
If Arsenal go to the Baku without Mkhitaryan due to political reasons, someone needs to:
— CanonCrested (@canoncrested) May 16, 2019
1. Create a Mkhitaryan mask
2. Give it to all 6,000 Arsenal fans in the ground
3. Organize for it to be lifted up at the 7th and 77th minute