Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. Եթե դատավորը կկիրառի կալանք` պետք է գրի՝ հաստատված եմ համարում՝ նախագահը դուրս է եկել իր իրավասության շրջանակներից

Մայիս 17,2019 15:54

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ Քոչարյանի դատական նիստի ընթացքում հնչած հայտարարություններին եւ մեղադրանքներին:

Օրբելյանն ասաց. «Երբ ներկայացրեցինք անմեղության կանխավարկածի եւ այդ փուլում կատարվող գործողությունների շրջանակներում մեր փաստարկներն եւ դատախազն ասաց՝ չէ, ընդամենը պետք է պարզել ՝ արդյոք նախագահը դուրս է եկել իր իրավասության շրջանակներից եւ գործել է մասնավոր շահով: Եթե դատավորը գտնի, որ սա շատ պարզ է, դա նշանակում է ՝ եթե հանկարծ կկիրառի կալանք, եւ կանդրադառնա անձեռնմխելիությանը, ըստ դատախազի ասած՝ շատ պարզ բանով, պետք է գրի՝ հաստատված եմ համարում, որ նախագահը դուրս է եկել իր իրավասության շրջանակներից, հաստատված եմ համարում, որ նախագահը գործել է մասնավոր շահից ելնելով»:

Փաստաբանը դատավորին հորդորեց՝ եթե կգտնի, որ դա շատ պարզ է, եւ այդ խնդիրն այդքան պրիմիտիվ է եւ Վճռաբեկ դատարանն այդ հարցն արդեն լուծել է, ուրեմն՝ թող որոշման մեջ տան նման ձեւակերպում. «Որովհետեւ դատախազն ասաց՝ այն, ինչ մենք ենք ասում՝ շատ պրիմիտիվ հարց է, որը սակայն դատավորն այս փուլում չի կարող լուծել: Դա վերջնական դատական ակտի խնդիրն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մարտ 1»ի մասին, ամենատարրական մակարդակների վրայ, տարիներէ ի վեր, բազմաթիւ ու բազմատեսակ թիւրիմացութիւններ կան հանրութեան – եւ նաեւ Հայաստանի լրագրողներու – մօտ:

    Այդ խորապէս սխալ ըմբռնողութիւններէն մէկը կը վերաբերի Երեւանի փողոցներուն մէջ ռազմական ուժերու գործունէութեան, նոյնիսկ պարզապէս ներկայութեան:

    Մեծ թիւով հայեր կը կարծեն թէ այն իրողութիւնը, ինքնին արդէն, ծանր ապօրինութեան արարք մը է օրուայ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմէ:

    Այդպէս չէ:

    Որոշ բնոյթի ներքին խնդիրների պարագային, Պետութեան գործադիր իշխանութիւնը իրաւունքն ու իրաւասութիւնը ունի բանակային ուժեր ի գործ դնելու, զսպելու համար կացութիւնը, վերացնելու համար վտանգները, հաստատելու համար կարգն ու կանոնը:

  2. Հ.Շ. says:

    Այդպէս է ուրեմն օրինական եւ սահմանադրական իրավիճակը, ոչ միայն Հայաստանի պարագային, այլ աշխարհի բազմաթիւ այլ երկիրներում եւս, ներառեալ բազմաթիւ արեւմտեան երկիրներ, որոնց կարգին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Մեծն Բրիտանիա, Իտալիա, Ավստրալիա, եւայլն.

    Այս նիւթի վերաբերեալ անհամար նախադէպերից մի հատը միայն յիշատակելու համար՝ Գանատայում, 1976ին, օրուայ վարչապետը- որ այժմու վարչապետին պապան էր -, հսկայական բանակ զօրաշարժի մղեց Քեպէք Նահանգի քաղաքների փողոցներուն մէջ, եւ նոյնիսկ վերեւը: Նուազագոյնը 8000 (ութը հազար) զինուորներ, տասնեակներով զրահապատ հրասայլներ, մինչեւ իսկ ռազմական օդանաւնե՛ր…

    Սա տարրական օրինակ մըն է միայն, որպէս հանրածանօթ դէպք, ընդհանրապէս լաւ հռչակ ունեցող երկրի մը մասին: Մինչ նոյն «բարի» երկրում իսկ, բանակը գործածուած է՝ բացառապէս ներքին խնդիրների կապակցութեամբ, անկէ զատ բիւրաւոր անգամներ եւս: Մինչեւ դեռ 1990-ին…

    Նոյնանման ռազմական ներքին գործողութիւններ տեղի ունեցած են բազմիցս, բազմաթիւ արեւմտեան երկիրներում, որոնց վերոնշեալ թուարկումը լրացուցիչ չէ: Դեռ չխօսելու համար «զարգացման ընթացքի մէջ» երկիրների մասին…

  3. Հ.Շ. says:

    Իսկ երբ որ երկիր մը, իր սահմանների վրայ, պատերազմական վիճակի մէջ կը գտնուի, եւ ներքին վտանգը, հրահրուող անկայունութիւնը, կարող են նպաստել թշնամիին, կառավարութեան նիւթի առարկայ իրաւասութիւնը՝ կը դառնայ էական պարտականութիւն: Պաշտպանելու համար ոչ միայն Պետութիւնը, ոչ միայն երկրի հողային տարածքներ, այլ՝ բնակչութիւնը:

    ամբողջական, մասնագիտական լուսաբանութիւնը, այստեղ ՝
    https://haytougchamlian.blog/բանակի-իրաւացի-օգտագործում՝-սահմանա/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031