Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ Քոչարյանի դատական նիստի ընթացքում հնչած հայտարարություններին եւ մեղադրանքներին:
Անդրադառնալով մեղադրող կողմի՝ «113 մլն դրամ ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին» փաստարկին՝ Օրբելյանն ասաց. «Սասուն Խաչատրյանը, երբ ասուլիսում այդ մասին հայտարարեց, ցույց էր տալիս պաշտպանության նախարարության տեղեկագիր: Այսինքն՝ եթե ուզում ես մի բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթ չես կազմում ու պաշտոնական փաստաթուղթ չես արխիվացնում, եւ այդ գումարները բաժանվել են պաշտպանության նախարարության կողմից: Ի՞նչ է եղել, ի՞նչ չի եղել, մենք հետո կքննարկենք ու կհասկանանք՝ ի՞նչ կապ ունեն այդ գումարները պարոն Քոչարյանի հետ: Լավ է հնչում՝ 113 միլիոն մասնավոր անձանցից գումար է բաժանվել, մասնավոր գումարի բաժանումը չի լինում պաշտպանության նախարարության տեղեկագրով»:
Ասուլիսին ներկա Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ լրացրեց՝ այդ գումարները չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց եւ նախապես: Խուդոյանի խոսքերով՝ «Այդ գումարները բաժանվել են հետագայում, արտակարգ դրության ժամանակ ծառայություն իրականացրած զինվորներին: Դա ներկայացվում է որպես շատ բացասական երեւույթ: Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ՝ կխնդրենք չշահարկել այդ հանգամանքը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ ԱԱԾ տնօրենը ցուցադրում է պաշտպանության նախարարության տեղեկագիրը՝ 113 մլն գումար բաժանելու մասին
Երեք անգամ կարդացի ու միևնույն է չհասկացա ինչ եմ կարդում…
«Արդյո՟ք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն»։ Ուրեմն օրը ցերեկով նհայտ անձինք կարող են վարձել մեր բանակը անհայտ նպատակներով ու մենք դեռ պիտի քննարկենք թե արդյո՟ք դրա մեջ կա հանցագործություն։ Եթե դա բարերարություն էր ապա պիտի կատարվեր օրինապես, պաշտպանության նախարարության հասցեով և ոչ թե ուղղվել անհատական զինվորների։ Եթե դրա հետեվում որևէ չար մտադրություն չկար թող անհայտ բարերարը դուրս գա և խոստովանի իր առնչությունը այս գործին։ Հակառակ դեպքում ո՟վ կարող է երաշխավորել որ Հայաստանին թշնամաբար վերաբերվող որևէ անձ կամ հաստատություն չեն վարձատրի մեր զինվորներին դավադիր գործողության համար։ Այս փաստը ինքնին արդեն մի ահռելի հետաքննության է արժանի։