Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը` ուսխորհուրդների ոչ օրինական գործունեության եւ այժմ փոխվելու հնարավորության մասին

Մայիս 17,2019 15:28

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, ինչ է մտածում շրջանառվող այն պնդման մասին, որ այսօրվա ուսխորհուրդները լեգիտիմ չեն, քանի որ դրանք այդպես էլ կրթության կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ ԿԳ նախարարությանը հաստատման չեն ներկայացրել, հետեւաբար բուհի կառավարման խորհրդում նրանց մասնակցությամբ կատարված քվեարկությունները ու ընդունված բոլոր որոշումները օրինական չեն:

«Ուսխորհրդին ես վերաբերվում եմ որպես ուսանողների խմբի: Ես չեմ ուզում տարանջատել նրանց այլ ուսանողներից, որովհետեւ խոսում ենք երիտասարդ մարդկանց մասին: Ու եթե այդ մարդիկ նախկին համակարգում ունեցել են որոշակի ազդեցություն իրենց վրա, տարբեր, ոչ այնքան օրինական գործերով են զբաղված եղել, ամեն դեպքում երիտասարդներին պետք է հնարավորություն տալ փոխվելու:

Ուսխորհրդում կան շատ լավ ուսանողներ, կան նաեւ վատերը: Նույն տրամաբանությունը գործում է նաեւ համալսարանում: Ինչ վերաբերում է ռիսկերին քաղաքական ազդեցությունների առումով, ես ինքս ամեն ինչ անում եմ, որ այդ ռիսկերը չեզոքացվեն, առաջիկայում էլ կլինի ուսխորհրդի ղեկավար կազմի նոր ընտրություն, որը պետք է լինի բացարձակ թափանցիկ, եւ ուսանողության կողմից ավելի մեծ վստահություն վայելող անձինք կանցնեն ուսխորհրդի ղեկավար մարմիններ»:

Հավելենք, որ ուսխորհուրդների ոչ լեգիտիմ լինելու պնդման հիմքում ընկած է այն տեսակետը, որ ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդները այդպես էլ կրթության կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ ԿԳ նախարարությանն իրենց կանոնադրությունը չեն ներկայացրել հաստատման,ինչպես պահանջում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՚ ՀՀ օրենքը, ու մինչ օրս նրան առաջնորդվում են իրենց բուհերի կողմից հաստատված կանոնադրություններով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Հայրապետյանի լուսանկարը` ՀՊՏՀ կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031