ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվեց`ՀՀ ԱԳՆ-ն կարձագանքի՞ Ադրբեջանին:
Հիշեցնենք, մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: «Արսենալի» կիսապաշտպան հայազգի Հենրիխ Մխիթարյանը անարգել կարող է մուտք գործել Ադրբեջան: Հիշեցնենք, որ հայազգի մարզիկները քանիցս խնդիրներ են ունեցել այդ երկրում ընթացող տարբեր միջազգային մրցաշարերին մասնակցելու:
Արման Աբովյանը անգլիական մամուլում կարդացել է, որ Բաքու արգելվում է հայազգի երկրպագուների մուտքը: «Պարզ է որ ֆաշիստական է, բայց մեր ԱԳՆ-ն արձագանքելո՞ւ է»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ դեռ երեկ ֆեդերացիայի հետ քննարկել են, թե ի՞նչ «դեմարշ» անենք: «Չգտեմ թե ի՞նչ, բայց դեմարշ կլինի»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ