Ստրասբուրգում ամփոփվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպայում երեխաների սեռական շահագործմանն ու բռնությանը վերջ տալու նախագծի» առաջին տարածաշրջանային համաժողովը:
Համաժողովը նպատակ ուներ բարձրացնել գիտակցությունը երեխաների սեռական շահագործման և ոտնձգության վերաբերյալ և ամրապնդել պետությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր սեկտորի կողմից դրա կանխարգելման ուղղված արդյունավետ քայլերը:
Համաժողովին մասնակցել են իրավակիրառ գործակալությունների, արդարադատության և կրթության նախարարությունների ներկայացուցիչներ, դատավորներ ու դատախազներ, երեխաների պաշտպանությամբ զբաղվող գործակալություններ հիմնականում թիրախային հանդիսացող երկրներից՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, ինչպես նաև բարձրաստիճան բանախոսներ խոշոր միջազգային կազմակերպություններից:
Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան հաստատվել են որպես պիլոտային երկրներ, որոնց համար կտրամադրվի տեխնիկական աջակցություն՝ իրականացնելու խորը վերլուծություն՝ կապված տեղերում ձեռնարկվող քայլերի և օրենսդրության ու կիրարկման մեջ գոյություն ունեցող անդունդի վերաբերյալ: Կմշակվեն նաև թրեյնինգների ռազմավարություն և գործիքներ՝ ակնկալիքով, որ դրանք կիրականացվեն նաև մյուս անդամ երկրներում:
Կարդացեք նաև
Որպես ծրագրի մաս՝ փորձագետներն ակնկալում են իրականացնել փաստահավաք գործունեություն՝ Հայաստանում 2019թ. սեպտեմբերին, և Ադրբեջանում ու Ուկրաինայում՝ 2019թ. հունիսին:
Չնայած սեռական շահագործման և ոտնձգության ենթարկված երեխաների հստակ թիվը հայտնի չէ, բայց զեկույցները ցույց են տալիս, որ ամեն տարի տարբեր տարիքի տասնյակ հազարավոր երեխաներ այդպիսի հանցագործության զոհ են դառնում: Ընդ որում, նրանց 79%-ը 4-13 տարեկան երեխաներ են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ