Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի Նաիրիի ԲԿ, որտեղ մահացել է:
ԱԻՆ հաղորդագրություն