Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է հասկանալու, որ Մարտի 1-ի գործ այս պահին դատարանում չկա, եւ ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին դատել 10 զոհերի համար. «Հրապարակ»

Մայիս 17,2019 12:18

Եկեք մի պահ վերանանք իրավաբանական ձեւականություններից՝ հայցվոր, պատասխանող, դատախազ, փաստաբան… Եթե սա Մարտի 1-ի գործ է, ապա մի կողմը՝ մեղադրողը, պետք է լինի ժողովուրդը, այլ խոսքով՝ հասարակության լայն զանգվածը, իսկ մյուս կողմը՝ պատասխանողը, այդ հասարակության քաղաքական հատվածը՝ թե՛ որպես օրվա իշխանություն եւ թե՛ որպես ընդդիմություն։ Դատարանի բակում այս նրբությունը չեն հասկանում մարդիկ եւ իրար դեմ են դուրս գալիս՝ ըստ էության տրվելով 2008թ. մարտի 1-ի իրենց հիշողություններին։ Սա ճիշտ չէ, եւ այս կերպ մենք ճշմարտությունը ջրի երես հանել չենք կարող։

Ի վերջո, կա՞ տարբերություն ժողովրդի համար, թե ով «կնստի» Մարտի 1-ի գործով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՝ Ռոբերտ Քոչարյանը։ Մի բան հստակ է, որ մարտի 1-ի զոհերն ինքնասպան չեն եղել։ Հետեւաբար՝ սպանությունների համար մեղավոր են կա՛մ այն օրերի իշխանությունները, կա՛մ ընդդիմությունը, որ սադրել էր մարդկանց։ Հետեւաբար, տարօրինակ չէ, որ մարտի 1-ի զոհերի «իրավահաջորդ» ժողովուրդը, երկու բանակի բաժանված, աջակցում է ենթադրյալ մարդասպաններից մեկին կամ մյուսին։

Երեւի ժամանակն է հասկանալու, որ Մարտի 1-ի գործ այս պահին դատարանում չկա, եւ ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին դատել 10 զոհերի համար։ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ չգիտեմ հորդորով, թե ինչով, ՀՀ իշխանությունները գործը հարուցել են սահմանադրական կարգի տապալման հոդվածով եւ դրա մեջ մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031