ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ: Գիդի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում:
Այցի ավարտին տիկնոջը տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր:
Աննա Հակոբյանի գրասենյակ