«Կենդանիներն ունեն պաշտպանության կարիք՝ ինչպես փոքր երեխաները: Եթե դու հոգատար չես կենդանու հանդեպ, դու չես կարող հոգատար լինել մարդու հանդեպ»,- կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն» խորագրով հայտարարված քաղաքացիական զբոսանք-ակցիայի ընթացքում երեկ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա խոսեց կենդանիների պաշտպանությանն առնչվող խնդիրներից՝ նշելով, որ Կենդանաբանական այգին չունի կենդանիների պահպանման նպաստավոր պայմաններ:
Այն հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը իր կենդանիներին չի հանձնում կենդանաբանական այգուն, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Նա չի արել դա կենդանիների մասին մտածելով, որովհետև այն պայմանները, որ այդ տարածքում են, դրանց 1 տոկոսն անգամ մեր Կենդանաբանական այգում չկան»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ