«Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանեց. «ՀՔԾ-ի պաշտոնական նամակի պատասխանը, որքան ես տեղյակ եմ, դեռ չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Կարծում եմ՝ դրա հետ է կապված հապաղումը, որ որևէ բան դեռ չի ասում»:
Քրիստինե Պողոսյանն ասաց՝ դա իր անձնական կարծիքն է, սակայն, ամեն դեպքում, էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվեր:
Այնուհետև դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի: Այն բոլոր մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրանք Գագիկ Ծառուկյանի լավը չեն ցանկանում: Ես վստահ եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն ունի սեր, հարգանք ու համակրանք ժողովրդի որոշ մասի մոտ, դա ամենևին կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ, այլ նրա բիզնես գործունեության հետ: Լրիվ բարիդրացիական և բարեկամական ասում եմ, որ նա շատ ճիշտ կաներ, որ շարունակեր զբաղվել հենց իր գործով: Ես իր փոխարեն լինեի, կգնայի կյանքը վայելելու»:
Քրիստինե Պողոսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ