Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստի ժամանակ ասաց, որ «առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի»: Այնուհետեւ պաշտպան Հայկ Ալումյանը հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Քոչարյանը «այլ անձանց» ասելով՝ պատասխանեց. «Մեղադրանքի մեջ գրված է, որ «որոշ անձինք», չի էլ գրած էդ անձինք ովքեր են: Ինքը ասում է՝ այդպես թողնում են դա բաց, անուններ չեն տալիս, որ տպավորություն են փորձում ստեղծել, որ այն չբացահայտված սպանությունները որոշ անձանց կողմից է կատարվել:
Մեղադրանքի որոշման մեջ որոշ անձինք արտահայտությունը կա նաեւ մեկ այլ դրվագով՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ նրանց մերձավոր որոշ անձինք…Այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ հարցին, թե ո՞ր անձանց մասին է խոսքը, քննությանը հայտնի՞ են՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց.
«Իհարկե, հայտնի են, բա մենք հո չէի՞նք կարող մեղադրանքի որոշման մեջ օդից կտրված տեղեկություն գրել: Ես ուզում եմ, որ ամեն բան իր փուլում տեսնել: Օրինակ, այդպիսի անձինք… այդ դրվագին առնչվում են. օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով): Նա կարգավիճակ ունի, ներկայումս հետախուզման մեջ է գտնվում մեկ այլ քրգործով, այս գործով նրա արարքին դեռեւս իրավական գնահատական տրված չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ