Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, հնարավոր է՝ երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հայտնում է RBK-ն:
Սեմերիովը նշել էլ, որ 2020թ. հունվարի 1-ից «գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հերթն անցնում է Բելառուսի Հանրապետությանը»: Նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի մայիսի 17-ին՝ ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում: Սեմերիկովի խոսքով՝ այժմ այդ պաշտոնի միակ առաջարկված թեկնածուն Զասն է:
Վերջնական որոշում կկայացվի մայիսի 22-ին ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում: Ինչպես պարզաբանել է Սեմերիկովը, ԱԳՆ ղեկավարները միայն խորհուրդ են տալիս պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնատար անձին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ