Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդավարը հանդես է եկել հայտարարությամբ

Մայիս 16,2019 21:21

Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության  և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։

Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, ում հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։

Հաթիփօղլուն պնդել է, թե արարողությունը անցկացնելուց առաջ ստացել էր մոր և խորթ հոր համաձայնությունը և որևէ  ճնշում չի գործադրվել երեխայի վրա։

Ըստ Հաթիփօղլուի՝  իր պարտականությունը իսլամը քարոզելն էր։ Նա հայտնել է, որ թեմայի շուրջ անգամ խոսակցություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։

Անչափահասի մայրը տեղեկացրել էր, որ ինքը իրականում տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

Մոր՝ Ալինայի խոսքով իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:

Աղբյուր`    ermenihaber.am/Sputnik.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031