Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երեւանյան բոլոր թեքահարթակները

Մայիս 16,2019 21:12

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին պատկանող ոչ միայն երեխաները, այլ նաեւ հասուն մարդիկ ունեցել եւ այսօր էլ ունեն հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երեւանյան բոլոր թեքահարթակները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր էլ այդ շերտի ներառականության հարցը դեռ չլուծված խնդիրներից մեկն է:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է հեղափոխական մոտեցումներ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Կառավարության կողմից հատկացվող գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն եւ տրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, որպեսզի վերջինս մնա ընտանիքում: Հանձնաժողովի նախագահի այս տեսակետը պաշտպանել է նաեւ Ջեյն Բյուքենընը: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նաեւ այդ ընտանիքներին սոցիալական եւ բժշկական ծառայության տրամադրումը:

Ջեյն Բյուքենընը նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես կարող է ստանալ «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության իրենց բաժանմունքի խորհրդատվական աջակցությունը թե՛ համապատասխան օրենքի մշակման, թե՛ նման հաստատություններից երեխաներին իրենց ընտանիքներ տեղափոխելու եւ այնտեղ պահելու գործում ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման հարցերում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031