Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի օրվան ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ- երկրներին լիարժեք արդարության և խտրականությունից պաշտպանության կոչ է արել բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սեռական առանձնահատկություններից:
«Ոչ մի անդամ-երկրում չպետք է լինի որևէ խտրականություն սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքի վրա, և այս արգելքը պետք է հստակ ամրագրվի օրենքով և իրականացվի գործնականում»,- ասել է Յագլանդը:
Նա հավելել է, որ Նախարարների խորհրդի հետագա քննարկումները խտրականությունների դիմակայելու առաջարկությունների վերաբերյալ թույլ կտա անդամ-երկրներին ցուցաբերել քաղաքական կամք և հետագա առաջընթաց՝ բոլորին խտրականությունից պաշտպանելու համար:
Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների մեծ մասը միանշանակ կերպով արգելել են սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունն իրենց հակախտրական օրենսդրության մեջ կամ հատուկ օրենքներով, որոնցով կարգավորվում է աշխատանքը, կրթությունը, առողջապահությունը և ծառայությունները: Քիչ թվով անդամ-երկրներ միանշանակորեն արգելել են գենդերային ինքնության հիմքով խտրականությունը:
Կարդացեք նաև
Գլխավոր քարտուղարը նաև բարձրացրել է բժշկական ծառայությունների հարցը, որը պահանջվում է օրինական գենդերային ինքնության հաստատման համար (տրանսգենդերների կողմից պաշտոնական փաստաթղթերում անունը փոխելու գործընթացը):
«Եվրոպական երկրներն իրենց օրենսդրությունը և կիրարկումը պետք է համապատասխանեցնեն այս ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջադեպային օրենքին»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ