Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քրգործով ընդամենը 3 մարդու եմ բարեւ-բարլուս ասել այդ օրերի ընթացքում». Քոչարյանը խոսեց 0038 հույժ գաղտնի հրամանի մասին

Մայիս 16,2019 20:33

«Մեղադրանքի մեջ միայն ես չէ, նաեւ մեր բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցող, եթե կարելի է մատերի վրա հաշվել 6, 7, 8 մարդ, որոնք հիմք են ծառայել մեր այսօրվա բանակը կառուցելու գործում, մեղադրականի ցուցակի մեջ են: Եթե սա համարում եք նորմալ, համարեք: Մենք ընդամենը 5 գեներալ-գնդապետ ունենք, որից 1-ը մահացել է, 4-ը կան, երեքը քրգործով ներգրաված են էս Մարտի 1-ի գործում»,- դատարանում իր ելույթում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական նիստ է ընթանում, քննվում է Քոչարյանի կալանքի միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ որեւէ կապ 300.1 հոդվածի հետ մեղադրանքում ներկայացվածը չունի. «Մենք, իհարկե, առնվազն դիմելու ենք ՍԴ՝ 300.1 հոդվածի կիրառության տեսանկյունից եւ դիմելու ենք անձեռնմխելիության տեսանկյունից: ՍԴ-ի որոշումը չենք կարող կանխատեսել, թե ինչպիսին է լինելու, բայց բավարարելու դեպքում պատկերացրեք ինչ է լինելու՝ դատական նիստերը գնում են…պատմում են, թե ինչ է եղել Գրիգոր Լուսավորիչ փողոցում եւ հանկարծ ՍԴ որոշումն այնպիսին է, որ մենք մի խառնաշփոթի մեջ ենք լինելու»:

Դիմելով դատավորին՝ նա հորդորեց, որ այս հարցը դատավորն ինքը ուղարկի ՍԴ, Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր միայն արվի դատավարությունը, հակառակ դեպքում կարող է խճճվի գործը. «Հարգելի՛ դատարան, ես էն մարդը չեմ, որ ինձ թույլ տամ որեւէ վկայի ասեմ՝ սենց եմ ասել նենց եմ ասել, արժանապատվության հարց է: Հասկանում եք, իմ կենսագրությունը այն կենսագրությունը չի….Իմ համար վիրավորական է նույնիսկ ենթադրություն անել: Այս քրգործով ընդամենը 3 մարդու եմ բարեւ-բարլուս ասել այդ օրերի ընթացքում: Ուրիշ ոչ մի բան չկա: Մի հատ Արշակ Կարապետյան է, որ վատ ցուցմունք չի տվել, ընդամենը ասել է մեկ բան՝ հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը չի եղել: Քրգործում չկա արտակարգ դրություն հայտարարելու նկարագրությունը: Այդ արտակարգ դրության մասին ՀՀ-ում իմացել է ընդամենը մի մարդ՝ միայն Արշակ կարապետյանը, ուրիշ մարդ չի իմացել: 0038 հրամանն է համարում արտակարգ դրություն, այդ հրամանի մասին ոչ ոստիկանապետը գիտեր, ոչ ոստիկանապետի տեղակալը, ում հարցնում են՝ այդ հրամանի մասին չգիտեր, բացի իրենից: Բայց այդ հրամանը…հույժ գաղտնի եւ այլ, գիտեք, բանակի բոլոր հրամանները գաղտնի են, մի մասը՝ գաղտնի: Եթե այդ հրամանի նման՝ 0038 փետրվարի 23-ին, տարվա ընթացքում լինում է մոտ 200-250-ի կարգի: Հիմա ես ոչ 0038 եմ տեսել, ոչ 36-ը, երբեք պրակտիկայում չի եղել, որ ՊՆ նախարարի հրամանն ուղարկվի նախագահին: Այդ հրամանը ճիշտ հրաման էր՝ ճիշտ ժամանակին, կրկնեմ, բայց որեւէ հրահանգ, որեւէ կարգադրություն հրաման տալու չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031