Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին հարց ուղղվեց, թե ձեզ պարգևավճար կնշանակեք։
«Ես ասեմ, որ պարգևավճարների փիլիսոփայությանը վատ չեմ վերաբերում, այն մոտեցումը, որ այսօր կա․ պարգևավճարն առաջարկում են պետական կառավարման համակարգին որպես աշխատավարձի որոշակի առավելություն։ Բոլորին էլ պարզ է, որ թե՛ պետական, թե ՛տեղական կառավարման, թե՛ ընդհանրապես ազգային մակարդակում կառավարման համակարգում աշխատավարձերը, ֆինանսական կոմպոնենտը թվերով կարող է հնչում է բարձր, բայց այն գործառույթների, ռիսկերի հետ, որ դու առնչություն ունես, ուղղակիորեն համապատասխան չէ։ Ես կուզենամ իմ ընտանիքի վիճակի վերաբերյալ օրինակ բերել, այնպես չէ, որ մարզպետ նշանակվելուց հետո մեր ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է», – ասաց մարզպետը։
Նա ասաց, որ որպես մարզպետ, երբ իր աշխատանքում կարձանագրի բարձր ցուցանիշներ ու հանրության լավ գնահատականն էլ կունենա, այդ դեպքում դեմ չի լինի ինքն իրեն պարգևավճար նշանակել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից