Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսեցի տագնապալի զեկույցներ ստանալ ԱԱԾ-ից, որ հուսահատություն է, Ազատության հրապարակում ցուցարարների մոտ». Քոչարյանը պատմում է Մարտի 1-ից

Մայիս 16,2019 20:00

«Փետրվարի 23-ի հանդիպմանը որեւէ հանձնարարական, հրաման արձակել եւ այլն չի եղել,իմ աշխատելաոճը այնպիսին է, որ ես երբեք որեւէ մեկին չէի ասում, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծել, երբե՛ք որեւէ նախարարության, որեւէ այլ մարմնի: Միշտ դրել եմ խնդիր, իսկ ինչպես են լուծում այդ խնդիրը՝ տվյալ մարմնի պարտականությունն է: Եթե իմ ղեկավարման ժամանակ հարց առաջանար, թե ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի՝ փոխում էի նախարարը, ես չէի կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինչպես լուծել իր հարցը»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկարագրելով Մարտի 1-ի իրադարձությունները: Նա ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նախարարը եւ ԳՇ պետը երկարամյա փորձ ունեին եւ իրենց ասել, թե ոնց լուծեին խնդիրը՝ իր գործը չէր, իրենք լավ գիտեին:

Անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին՝ Քոչարյանն ասաց. «Նույն օրը այդ հրամանը արձակվեց, որի մասին ես իմացել եմ հետո: Ծանոթանալով՝ ես համոզվել եմ, որ շատ ճիշտ եւ ժամանակին ընդունված հրաման էր: Այդ հրամանի շնորհիվ հաջողվել է՝ հնարավոր վատ հետեւանքներից խուսափելու համար: Հրամանը որեւէ անօրինական կետ չի պարունակում եւ ամբողջությամբ  ՊՆ նախարարի լիազորությունների շրջանակում է: Բայց կոնկրետ այդ հրամանը ով, ինչ ձեւով ընդունեց, բան…իմ խնդիրը չէր: Ես չէի ասում գյուղնախարարին, թե ինչքան պարարտանյութ, կամ դիզվառելիք, կամ ինչպես պետք է վարվել, դա իմ գործը չէր, լուծե՛ք ձեր գործն է, չե՞ս լուծում, ուրեմն հեռացիր գնա: Այսպես էր բոլոր ուղղություններով»:

Նա վստահեցրեց, որ այդ ընթացքում որեւէ միջոցներ չէին ձեռնարկում իրավապահ մարմինները, որովհետեւ համեմատաբար հանգիստ էր: Շարունակելով՝ ասաց. «Ամսի 27-ին հայտարարվեց, որ ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանը միանում է, կոալիցիա է կազմում ընտրված նախագահի հետ, սրանից հետո ուղղակի ես սկսեցի տագնապալի զեկույցներ ստանալ ԱԱԾ-ից, որ հուսահատություն է, հուսահատական տրամադրություններ են տիրում Ազատության հրապարակում ցուցարարների մոտ եւ սա կարող է բերի անցանկալի զարգացումների: Ասվում էր, թե իբրեւ ԵԿՄ-ի Մանվել Գրիգորյանը թողեց գնաց, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր ամսի 23-ին դեռ ակտիվ ուզում էին ամբողջ կառույցը ներքաշել քաղաքականության մեջ, այդ մարդիկ շարունակել են այդ գործը առանձին զորամասերում եւ գալիս դրանք ինձ զեկուցում էին: Բայց բանակի զորանոցային վիճակի բերելը եւ այն քայլերը, որ ՊՆ-ն ձեռնարկել է, որոշակի պատնեշ էր այդ գործունեության համար: Ինչ-որ չափով ավելի հանգիստ էինք: Ի՞նչ կատարվեց դրանից հետո՝ ԱԱԾ ղեկավարի կողմից կրկնեմ՝ տագնապալից զեկույցներ էին գալիս եւ ինքը ասում էր, որ հնարավոր է պրովոկացիաներ:

Թե ինչպիսի պրովոկացիաների մասին է խոսքը՝ մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031