Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի որդին տեղեկություններ հայտնեց Չեխիայում գտնվող եղբոր` Նարեկ Սարգսյանի մասին

Մայիս 16,2019 19:45

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով` այսօր շարունակվող դատական նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Դատական նիստին նա մասնակցում էր վկայի կարգավիճակով: Սակայն նա հրաժարվեց ցուցմունք տալ և որևէ հայտարարություն անել կամ հարցերին պատասխանել: Հարցաքննվեցին վկաներ Լաուրա Առաքելյանն ու Խաչատուր Խաչատրյանը:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։

Հայկ Սարգսյանը նիստի ավարտից հետո լրագրողների հարցին`շփումներ ունե՞ն հորեղբոր` Սերժ Սարգսյանի հետ, նա պատասխանեց` ոչ: Հարցին` ի՞նչ տեղեկություններ ունի եղբոր` Նարեկ Սարգսյանի մասին, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իր առողջականը նորմալ է, տրամադրությունը նորմալ է, մարտական է տրամադրված » :

Հացին` ինչի՞ համար, Հայկ Սարգսյանը պատասխանեց` բա ո՞նց պիտի լինի: Նա ասաց, որ տեղյակ չէ` եղբորը մեղադրանք է առաջադրվել: Դառնալով իր գործին` ասաց, որ չի ընդունում մեղադրանքը և արդարադատություն է սպասում:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վկաների հայտարարություններում որևէ էական նշանակության փաստական հանգամանքներ չկային:

Նրա տեղեկացմամբ` հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին` ժամը 15.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031