Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Դժվար թե հայտնվենք 2008 թվականի վիճակում»

Մայիս 16,2019 19:15

Անշարժ գույքի շուկայում գների բարձրացում է նկատվում. Թե ինչով է դա պայմանավորված, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը մի քանի պատճառ է նշում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետրոսյանն ասաց, որ գների բարձրացման վրա ազդել են՝ անցած տարվա փոփոխությունները, որոնք հանրության եւ բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, եւ սա ազդել է պահանջարկի վրա։

Մյուս պատճառը՝  հիփոթեքի շուկայի ակտիվացումն է՝ միջինը 6.5 տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը եւ  3-րդ պատճառը՝ կոռուպցիոն գործարքների վերացման արդյունքում շատ հեշտ է շինարարական գործունեություն ծավալելը.«Ուստի մի շարք փոքր եւ միջին կառուցապատողներ, որոնք նախկինում թույլտվության խնդիր ունեին, հիմա շատ ավելի հեշտացել է եւ նոր խաղացողներ են հայտնվել»:

Արդյոք ճի՞շտ են լուրերը, որ դրսում բնակվող հայրն են հիմնականում այստեղ  բնակարաններ ձեռք բերում, Պետրոսյանն ասաց՝ նրանք էլ, առաջին տեղում ՌԴ-ի եւ 2-րդ տեղում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն են, սակայն կա երկքաղաքացիություն, եւ եթե նրանք այստեղ գույք են ձեռք բերում, կադաստրում չի նշվում այլ երկիր: Ըստ Պետրոսյանի՝ նրանք հիմնականում Կենտրոն համայնքում են բնակարան ձեռք բերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ արդյոք կկրկնվի 2007-2008 թվականների պատմությունը, երբ բնակարանների գնման եւ շինարարության կտրուկ աճ գրանցվեց, Պետրոսյանը պատասխանեց.«Մենք դեռեւս շատ հեռու ենք 2005-2008 թվականների աճից, եւ այնտեղ կային, ենթադրում եմ՝ ֆինանսական հոսքեր, որոնք մի քիչ անհասկանալի էին, եւ այս դեպքում հաշվի առնելով ներկա կարգավորումները, կարծում եմ, դժվար այդ վիճակում հայտնվենք»։

Մանրամասները՝ տեսանյութում  

Արդյոք Կենտրոն համայնքում բնակարանների բարձր գները արդարացվա՞ծ են կամ ուռճացվա՞ծ չեն, հարցին ի պատասխան էլ Պետրոսյանն ասաց. «Շուկան է որոշում գինը: Բայց նախկինում մենք ունեինք շենքեր, որոնք միայն էս ինչ-էս ինչ պաշտոնյայի հարեւանը լինելու համար կարող էին թանկ լինել: Բնականաբար հիմա նման բաներ չկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031