Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համար վիրավորական է, որ որեւէ մեկը ասում է, որ ես կարող ա փախնեմ, ոչ մեկը՝ թշնամի, բան, ինձ մեջքից չի տեսել, ինձ խստագույնս վիրավորել են». Քոչարյան

Մայիս 16,2019 18:30

Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինձ ուղղակի զարմացնում է, որ դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունը եւ ազդեցությունը դիտում է՝ որպես բացասական երեւույթ: Սպայկայի գործով էն տղու հետ կապված հարցազրույց են տալիս, ասում են՝ դե հեղինակություն ունի, ազդեցություն ունի, ուրեմն էս երկրում հեղինակություն ունեցող մարդը պիտի կալանավորվի՞: Էս ի՞նչ օրինակ ենք մենք ցույց տալիս մարդկանց, ուրեմն սրիկա պետք է լինես, ոչ մի բանի չհասած, որ սենց նայեն ու ասեն՝ սա ո՞ւմ ա պետք, էս մարդը պիտի լինի ազատության մեջ, սա ձե՞ւ ա»:

Քոչարյանը հայտարարեց՝ «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրություն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնի: Իրենք ո՞ւր էին, էդ պատերազմից չենք փախել, մահանալուց չենք փախել, հազար ու մի զիբիլից, վտանգներից չենք փախել, մենք պիտի իրենցի՞ց փախնեինք»:

Դատավորը հորդորեց, որ Քոչարյանն իր արտահայտությունների մեջ զուսպ լինի: Նա էլ ասաց. «Հարգելի դատարան, իմ համար վիրավորական է, որ որեւէ մեկը ասում է, որ ես  կարող ա փախնեմ: Ոչ մեկը՝ թշնամի, բան, ինձ մեջքից չի տեսել, ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են, ինձ հասկանո՞ւմ եք: Իրենք դա չեն հասկանա»:

Դատավորը նորից միջամտեց՝ Քոչարյանն արձագանքեց՝ «Կարո՞ղ ա ես հայհոյանք եմ ասել, ի՞նչ եմ ասել, իմ կարծիքն եմ ասել՝ երեւույթի մասին…Չեմ հասկանում, թե ինչի պիտի ամեն մի բառը սենց չափել, եթե դա հայհոյանք չի: Եվրոպական, ամերիկյան ֆիլմերը նայեք դատավարությունից, բանից: Ինձ զարմացնում է մի բան՝ ասում եք՝ կատակ չպիտի ասեք: Եթե մեր դատավարական պրակտիկայում այդպիսի բան կա՝ տխուր է»:

Դատավորը ճշտեց, որն խոսքը գնում է դատարանում անեկդոտ պատմելու մասին ու դա չի թույլատրվել: Քոչարյանը դիմելով Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին՝ ասաց. «Էս մարդիկ իմ հետ ճանապարհ են անցել ու երբ ասում են՝ փախնող…ներվերս…իմ վրա դա ուրիշ ձեւ է ազդում, որովհետեւ ես փախնողը չեմ: Միգուցե դա իմ մեծ թերություններից մեկն է, որ պայքարի մեջ ես մտնում, սկզբունք ունեմ՝ ավելի լավ է ափսոսաս քո արածի մասին, քան չարածի մասին ու պաշտոնավարման ժամանակ այ այդ սկզբունքն էր, ցուցանիշներով էլ երեւում է՝ չէի խուսափում պատասխանատվությունից, որոշում էի կայացնում: Որոշում կայացնելը պաշտոնատար անձի համար թիվ մեկ հարցն է: Այն ժամանակ ՀՀ-ում միակ մարդը, որ կարող էր այդ որոշումը կայացնել  ու իրագործել, այդ ես էի, ուրիշ մարդ չէր»:

Նա ասաց՝ «Շատ տհաճ է իմ համար, որ երկու նախագահները պիտի գային այստեղ, ասեին, որ ես փախնողը չեմ: Կարող է այն շարքում նստած մարդկանց համար հասկանալի չի սա, բայց դե արժեքների հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031