Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Ավազի հանքի տարածքի շատ քիչ մասն էր որպես հանք գրանցված»

Մայիս 16,2019 18:45

«Բոլոր բացահայտումները, որոնցում կան չարաշահման տարրեր, դրանք ուղարկվում են իրավապահներին»,-այսօր այս մասին ասաց անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր ղեկավարած ոլորտում նախկին իշխանությունների օրոք թույլ տրված ապօրինություններին՝ պաշտոնյաների՝ համայնքային հողերի ձեռքբերմանը, պետական գույքին տիրանալուն:

Պետրոսյանն ասաց՝ կադաստրի կոմիտեն նաեւ սեփականության իրավունքի երաշխավորն է, ուստի պետք է զերծ մնանք այդ բացահայտումների մասին բարձրաձայնելուց:

Ինչ վերաբերում է ապօրինությունների բնույթին եւ քանակին, Պետրոսյանն ասաց՝ նման դեպքերը բազմաթիվ են, բազմազան են. «Իմ հարյուրօրյա ասուլիսում, եթե չեմ սխալվում՝ 2-3 մլն դոլար էի նշել, այս ընթացքում այդ թիվը, միգուցե կրկնապատկվել է։ Ես ուղղակի կբացեմ մեկ օրինակը, երբ վարչապետն այցելեց Ռանչպար համայնք, բոլորը տեսան, որ ավազի հանքի տարածքի շատ քիչ մասն էր որպես հանք գրանցված։ Եվ հանքի շոշափելի մասը զբաղեցնում էին գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական հողերը: Նման դեպքերը բազմաթիվ են՝ ե՛ւ հանքեր, ե՛ւ հողեր»:

Պետրոսյանն անուններ չտվեց, ասաց՝ դրանց մեջ գուցե կան մարդիկ, որոնց հանրությունը լավ է ճանաչում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031