Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով նիստը որոշվեց անցկացնել դռնփակ. Քոչարյանը խնդրեց, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկա լինեն, թույլ չտվեցին

Մայիս 16,2019 18:22

Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր լրագրողներին նիստերի դահլիճից դուրս հրավիրել, շատ կարեւոր բան ունի ասելու, որը հրապարակման ենթակա չէ: Պաշտպաններն ասել էին, որ դա կարող է անել ելույթի վերջում: Քիչ առաջ, երբ նիստերի դահլիճում ներկա էին նաեւ Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Քոչարյանը դատարանին հորդորեց, որ նախագահները նույնպես մասնակցեն. «Իրենք այդ գաղտնիքը կրողն են»:

Դատավորն էլ ասաց, որ եթե դռնփակ են որոշում անցկացնել նիստի մի հատվածը, բացի կողմերից որեւէ մեկը չի կարող մասնակցել: Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ուղեկցեցին դուրս, նրանք շտապ դուրս եկան դատարանից ու չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031