Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ս․թ․ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
Եվրոպական միությունը Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հավաստում է ԵՄ հանձնառությունը ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը։
Մշակութային, ավանդական, կրոնական արժեքներն ամբողջ աշխարհում գործի են դրվում հիմնավորելու ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հետապնդումները, խտրականությունը, բուլիինգը, բռնությունը և համատարած վատ վերաբերմունքը, որը հաճախ դրսևորվում է ատելության հիմք պարունակող հանցագործություններով և բռնության ծայրահեղ ձևերով, այդ թվում՝ խոշտանգումներով և սպանությամբ։
Աշխարհի 72 երկրներում սեռական կողմնորոշման վերաբերյալ օրենքներով դեռևս քրեական պատիժ է սահմանվում նույն գենդերի անձանց միջև ակտերի համար, այլ երկրների օրենսդրական դաշտը չի ապահովում բավարար աջակցություն և չի արգելում ամենօրյա բնույթ կրող խտրականության տարբեր դրսևորումները ԼԳԲՏԻ անձանց կյանքի ամենատարբեր բնագավառներում։
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը վճռականորեն վերահաստատում է, որ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։
Եվրամիությունը շարունակում է պայքարել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական և բռնի գործողությունների անպատժելիության դեմ` ինչպես իր տարածքում, այնպես էլ իր տարածքից դուրս։
Այս համատեքստում Հանձնաժողովը հրապարակել էր ԼԳԲՏԻ անձանց հավասարության խթանման միջոցառումների ցանկ, որի իրականացումը նախատեսված է 2016-ից մինչեւ 2019 թվականները։ Այն ընդգրկում է կոնկրետ միջոցառումներ քաղաքականության համապատասխան մի շարք ուղղություններով, սկսած խտրականության դեմ պայքարի, կրթության, զբաղվածության, առողջապահության, ազատ տեղաշարժի, ապաստանի ապահովման, ատելության խոսքի, ատելություն հիմքով հանցագործությունների ոլորտներից, մինչև ներառում և արտաքին քաղաքականություն։
Եվրոպական միությունն իր կողմից իրականացվող արտաքին գործողությունների միջոցով անցկացնում պարբերական քաղաքական երկխոսություններ երրորդ երկրների հետ և թիրախային ֆինանսական օժանդակության միջոցով աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
2016 թվականից ի վեր Եվրամիությունն աջակցել է 16 ծրագրերի իրականացմանն Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արեւելյան Եվրոպայի երկրներում, տրամադրելով 5,2 մլն եվրո օժանդակություն: 2018 թվականին ԵՄ-ն հայտարարել է 10 մլն․, եվրո արժողությամբ առանձին հայտամրցույթ, որը կոչված է աջակցելու ամբողջ աշխարհի ԼԳԲՏԻ կազմակերպություններին։ Բացի այդ վերջերս ընդունված Խտրականության դեմ պայքարի վերաբերյալ մարդու իրավունքների ԵՄ ուղեցույցն ամրապնդում է գործող ԵՄ-ի ուղեցույցները, որոնք նպաստում և պաշտպանում են ԼԳԲՏԻ բոլոր անձանց կողմից մարդու իրավունքների լիարժեք իրացումը:
ԼԳԲՏԻ անհամար իրավապաշտպաններ պայքարում են անարդարության դեմ և բարձրաձայնում նրանց իրավունքները, ովքեր կրում ենք ճնշումներ և խտրականություն, հաճախ ենթարկվում են հարձակումների Եվրոպայում եւ աշխարհի շատ մասերում:
Այդ կապակցությամբ 2018 թվականի նոյեմբերից Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործիքի միջոցով Եվրամիությունն աջակցում է ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին, որոնք ակտիվ են այն ոլորտներում, որտեղ ԼԳԲՏԻ անձանց խտրականության վտանգն առավել մեծ է։
Եվրամիությունն, իր անդամ երկրների հետ միասին կշարունակի աջակցել իրավապաշտպանների այդ կարևոր գործունեությանը և կանգ չի առնի մինչեւ բոլոր ԼԳԲՏԻ անձինք կարողանան ապրել ազատ և անվտանգ։
Հայաստանում ԵՄ դեսպանություն