Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ջեյն Բյուքեն. Հայաստանը գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան

Մայիս 16,2019 17:50

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:

Նախարար Զեյնալյանը, ողջունելով միջազգային գործընկերներին Արդարադատության նախարարությունում, կարևորել է Կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Ջեյն Բյուքենընը և Գիորգի Գոգիան շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2017 թվականին հրապարակված հաստատությունում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մատչելիությանը վերաբերող զեկույցից հետո Հայաստանում այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ համատեքստում Ջեյն Բյուքենընն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցում գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրները օրենսդրական ճանապարհով լուծելու հնարավորություններին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031