Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Արթուր Դավթյանը վիճեցին, Քոչարյանը նետեց. «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ ու նստած լսելու ես»

Մայիս 16,2019 17:42

Մարտի 1-ի գործով դատական նիստին, ինչպես հայտնել ենք, այս պահին մասնակցում են Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու:

Նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ, երբ նա ասաց, որ դատախազության մեղադրականը, անձեռնմխելիության հետ կապված գնահատականը նույնիսկ շարքային կադաստրի աշխատողը կհերքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց: Նա ասաց, որ ամենայն համբերատարությամբ լսում էին, բայց կոչ է անում «արտահայտությունները…կոչ եմ անում իրենց խոսքերում կոռեկտ լինել»:

Սկսվեց վիճաբանություն: Քոչարյանը հորդորեց չմիջամտել իր խոսքի ժամանակ, դատախազն էլ ասաց, որ դա թույլ է տալիս դատարանը, ինքը ասել է, որ հայտարարություն ունի, ինչի իրավունքն ունի: Քոչարյանը հեգնեց, թե չես ասել հայտարարություն ունես, թող մի հատ ասի, նոր խոսա:

Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին քննադատեց, որ պաշտպանների բառը չավարտած՝ խոսք է տալիս դատախազությանը. «Ես ինձ թույլ չեմ տվել որեւիցե մեկի խոսքը կեսից ընդհատել, վեր կենալ ու բռի ձեւով միջամտել»: Դատախազը կոչ արեց չափի մեջ մնալ: Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել»: Դավթյանը կոչ արեց կոռեկտ լինել դատավարության մասնակիցներին, ասաց, որ մաքուր իրավական դաշտում պետք է լինել, սկսվեց վիճաբանություն:

Ալումյանը սպառնաց. «Ընենց մի արեք, որ մենք ստիպված չլինենք էս դատավարության կարգը վերականգնել»:

Քոչարյանը, դիմելով Արթուր Դավթյանին՝ ասաց. «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ ու նստած լսելու ես»:

Դատավորը միջամտեց՝ Քոչարյանն էլ արձագանքեց. «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, կարո՞ղ է ինձ պաշտպանությունից էլ զրկես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031