Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. 500 հազար դրամ են տալիս եւ անձնական երաշխավորություն ներկայացնում Քոչարյանի համար

Մայիս 16,2019 17:34

Մարտի 1-ի գործով նիստին քիչ առաջ դատարան ներկայացան Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու:

Դատարանը ներկայացրեց, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում դրանով, որ հետագայում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության նույնիսկ:

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երկուսն էլ հայտարարեցին, որ այո, գիտակցում են եւ համաձայն են: Նրանք ստորագրություն տվեցին: Երկու նախագահներն էլ 500 հազար դրամ են տալիս՝ որպես երաշխավորության գումար:

Դատարանն այս առնչությամբ որոշումը կհրապարակի ավելի ուշ:

Նիստին ներկա է նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քիչ առաջ վիճաբանություն եղավ դատարանում Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maro says:

    Խնդրում եմ ՀՀ-ին Արցախի անկախությունը ճանաչել, մնալ այդ երկրի անվտանգության երաշխավորը և միևնույն ժամանակ սկսել Ադբեջանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթաց: Ես չեմ ուզում որ Արցախը լինի ՀՀ-ի մաս: Ես ցանկանում եմ որ իրենք լինեն անկախ, բարեկեցիկ ու հարուստ երկիր բայց ոչ Հայաստանը թալանելով

  2. Lուսինե says:

    Հարգելի Մարո, Ձեր մեկնաբանության մեջ զգում եմ պարզ մարդկային ժողովրդական լեզվով ասած, նեղացածություն․․․ Սակայն իզուր․․․ Հայաստանի դերը Արցախի կայացման և գոյատևման մեջ անհնար է թերագնահատել։ Անհնար է թերագնահատել ամբողջ հայության ճիգերն ու ներդրումը, թե մարդկային կյանքերի, թե նյութական ռեսուրսների տեսանկյունից։ Եվ այսօր, մի քանի գործչի պատճառով, որոնք սեփական կաշին փրկելու խնդիր են լուծում, պետք է վտանգի տակ դնենք մեր ազգային շահե՞րը։ Արցախը, նրանց վերջին հանգրվանն է, սակայն ես համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը, այս իշխանավորներին վերաբերվում է այնպես, ինչպես որ մենք նախորդներին։ Նրանք իրենց կաշիները փրկելու համար, ազնվություն, խելամտություն, պարկեշտություն չունեցան արժանապատիվ ընդունելու իրողությունը և հանդուրժելու քաղաքակիրթ դատավարական գործընթացը։ Սա էլ, քաղաքական կյանքի բաղկացուցիչ է։ Սովոր են, որ թուրը աչ ու ձախ կտրում էր, մարդկային կյանքերը և գլուխները թրցնելով, երկիր թալանելով։ Իսկ հիմա, արի ու տես, ինձ դատում են։ Այս, այսպես կոչված “նախագահները” իրենց ժողովուրդներին չեն ներկայացնում։ Եվ այս բեմականացումները նախատեսված են միամիտների համար և իրենց ներսում տալիք-առնելիք գործընթացների համար։ Կծիկը դեռ նոր է քանդվում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031