Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում քննարկում են՝ արդյոք կուսակցությունը պետք է փոքր թվակազմով լինի

Մայիս 16,2019 16:04

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դրա կազմի մասին կան տարբեր տեսակետներ, օրինակ՝ որ պետք է հնարավորինս ներառական պահել կազմը, պետք է թույլ տալ հնարավորինս շատ մարդ ներգրավվի կուսակցական աշխատանքներում: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ կա նաեւ տեսակետ, որ պետք է կուսակցությունն, այսպես ասած՝ փոքր եւ ոչ շատ մեծ թվակազմով լինի, այս պահին դրանց շուրջ քննարկումներ են ընթանում:

Հարցին՝ արդյոք նախկին հանրապետակաները դիմում են ՔՊ-ին անդամագրվելու համար, փոխվարչապետը պատասխանեց. «Կդժվարանամ ասել»:

Արդյոք կա վտանգ, որ կուսակիցները կարող են լքել ՔՊ-ն, ինչպես ՀՀԿ-ի դեպքում եղավ, եւ հենց այդ պատճառով են ուզում ՔՊ-ն ավելի փոքր կազմով լինի, այս հարցին Ավինյանը պատասխանեց. «Ուղղակի արդյունավետության հարցն է՝ արդյոք մեծ կուսակցությունը կարող է արդյունավետ գործել»:

Ավինյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ի առաջիկայում տեղի ունենալիք համագումարին եւ վարչության կազմի ընտրությանը: Այդ կազմը ձեւավորվելու է երկու տարի ժամկետով, թեժ մրցակցություն է սպասվում՝ կուսակցության 65 անդամ է ինքն առաջադրվել, 33 կուսակցական ցանկություն է հայտնել վերահսկող մարմնի անդամ դառնալ:

Այս առնչությամբ Ավինյանն ասաց՝ նոր բան չեն անում, որոշ տեխնիկական հարցեր գուցե փոփոխվեն, կուսակցությունը գործում է այնպես, ինչպես նախկինում էր. «Ղեկավար մարմինը ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031