Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը, Մարտի 1-ի դեպքերը հիշելով՝ մի շատ ուշագրավ դրվագ ներկայացրեց, թե ինչ է իրեն ասել Գորիկ Հակոբյանն ու ապացույց ներկայացրել

Մայիս 16,2019 15:47

Քիչ առաջ դատարանում Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի դեպքերը հիշելով՝ մի շատ ուշագրավ դրվագ ներկայացրեց:

Ինչպես տեղեկացրել ենք, պաշտոնական կողմը ուզում էր տեսանյութեր ուսումնասիրել նիստի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը փորձեց ներկայացնել, թե ինչ կարեւորություն ունեն այդ տեսանյութերը եւ պատմեց. «Այդ տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը Գորիկ Հակոբյանի կողմից, իմ մոտ էր բերել ու ցույց տվել: Մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ այդպիսի բաներ ինքը ունի: Ինչի համար եմ դա նայել, որովհետեւ մինչեւ Մարտի 1-ին իմ հայտնի ասուլիսը ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրել՝ ի՞նչ է  այս վիճակը, ես հիմա լրագրողների հետ հանդիպելու եմ, մինչեւ հանդիպելը պետք է ճշտեի փաստերը: Ինքը ասաց, որ այո, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական եւ այդ դրվագն ինքը ինձ պատմեց, ասաց՝ մեքենայից դուրս են գալիս, կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում:

Հետո ես արդեն դեպքերից հետո պահանջեցի, երբ սկսեցին մամուլում քննադատել, որ այդպիսի բան չկա, ինքը բերեց ու գրասենյակում ցույց տվեց դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան: Ես չգիտեմ՝ որտեղ են: ԱԱԾ պետն էր, բավական հետաքրքիր նյութեր են՝ ոնց է նռնակը պայթում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այս ամբողջը նյութերում կար, այսօր չկան, հասկանո՞ւմ եք: Երբ որ մենք ասում ենք, որ մի ամբողջ քրգործ՝ 3 հատորով, անվտանգության կողմից հարուցված գործը, մարտի 2-ին ՀՔԾ-ին հանձնված… այստեղ չկան, բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել: Երբ ասում ենք, որ ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել ԱԱԾ-ից, հարցեր են առաջացնում: Դրա համար ենք ասում, որ դատարանը հնարավորություն տա այս հարցերի ընդլայնված քննարկում,  եթե չեք ուզում՝ խնդիր չկա»:

Դատավորն ասաց, որ կարող են դա ուսումնասիրել խորհրդակցական սենյակում, բայց ոչ նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031