Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան. «Նույնիսկ դատարանի դրական որոշումը ՀՀ-Արցախ հարաբերություններում որեւէ խնդիր չի կարող առաջացնել»

Մայիս 16,2019 15:33

Այսօր կառավարության նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման համար ՀՀ դատախազությունն ուղղված դիմումին: Արդյոք սա կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:

Ավինյանի խոսքով՝ «Որեւէ կերպ, որեւէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը լինի, Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հայցը կլինի դատարանին, նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որեւէ խնդիր չի կարող առաջացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031