Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Aravot.am-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որի՝ իշխանությունում թեւեր են ձեւավորվում, որից մեկը հենց Ավինյանն է, այսպես ասած, ղեկավարում: Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում անդրադարձել էր այդ լուրերին:
«Չգիտեմ՝ ինչ թեւերի մասին է խոսքը: Ինձ թվում է, դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նման լուրեր է տարածում, եւ մեկ-մեկ ինձ թվում է այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են եւ այսպես ասած՝ տրենդային սերիալներից նույնիսկ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում: Բայց իրականությունը մի փոքր այլ է»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ «Ես կարծում եմ կառավարությունը գործում է որպես մեկ թիմ: Լինում են հարցեր, որոնց շուրջ մի խումբ մարդիկ են համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ՝ այլ խումբ մարդիկ են համակարծիք լինում: Բայց որ ասեմ այդպես հստակ խմբավորումներ կան կառավարության ներսում՝ ես համենայնդեպս նման բան չեմ նկատել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ