Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե նախօրեին Ապարանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» խանութում ժամկետային զինծառայողի է ծեծել, քաղաքապետն Aravot.am-ի հետ զրույցում հերքեց:
«Հնարավո՞ր է՝ ես զինվոր ծեծեմ, լավ, միանշանակ սուտ լուրեր են, նման միջադեպ չի եղել: Նման միջադեպ ոնց կարող է լինել հատկապես Ապարանում կամ «Գնթունիքում»: Եթե միլպետը զառանցանքներ է արտահայտել, իրենց խասյաթի համաձայն, դա իր խնդիրն է: «Գնթունիքում» նման դեպք չի եղել ու չի կարող լինել»,- ասաց Կարեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Եղիազարյանը «Գնթունիքի» սեփականատերն է: Մեր դիտարկմանը, թե ձեր գլխին սարքո՞ւմ են նման կեղծ լուրեր տարածելով, քաղաքապետն ասաց. «Ոնց չէ, «լագիչնի» վերցնենք, սա ինչ է …չեմ կարող ասել, թե իմ պաշտոնի վրա աչք կա՞, թե՞ չէ: Այսօր եթե մեկն ուզում է, թող գա, սիրով կհրաժարվեմ, թող ինքն աշխատի, եթե կաշխատի»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որպես ՀՀԿ-ական ձեր նկատմամբ ոտնձգություններ են փորձում անել, սուտ լուրեր տարածելով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե մեկը փորձի իմ անձի հետ կապված ոտնձգություն անի, ես իր, ընդհանուր, չգիտեմ ինչին էլ ոտնձգություն կանեմ: ՀՀԿ-ն կապ չունի, ապարանցու համար մարդ լինելն է համար առաջինը, որովհետեւ ապարանցին իր նամուսն էլ, թասիբն էլ գիտի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ