Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավինյանը Ամուլսարի մասին. «Եթե խնդիրները ընկերությունը կարող է վերահսկել՝ կշարունակի գործունեությունը»

Մայիս 16,2019 14:53

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ խոսելով Ամուլսարի ծրագրի մասին, նշել է. «Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ կառավարության հետ աշխատենք բիզնեսի, ներդրումների համար` նպաստավոր, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլեւ ներդրողների համար ընդհանրապես»:

Փոխվարչապետը տեղեկացրեց՝ քննչական կոմիտեին են հանձնվելու հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. «Ըստ այդմ էլ, քրեական գործն իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի: Կառավարությունն էլ համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի»:

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծագած խնդիրը որքանով է ազդում օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա, եւ որքան վնաս կկրի ՀՀ-ն, եթե եզրակացությունները բացասական լինեն, հարցին ի պատասխան Ավինյանն ասաց, վերջնական պատասխանից հետո կառավարությունը վերլուծություն կանի եւ գնահատական կտա. «Կառավարությունն առաջին հերթին առաջնորդվում Հայաստանի հանրապետության եւ ժողովրդի շահերով: Որեւէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա եւ չի կարող լինել: Եթե բնապահպանական որեւէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք առաջանում են՝ ընկերության կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»:

Ինչ վերաբերում է բնապահպանների բացասական դիրքորոշմանը, փոխվարչապետն ասաց. «Կլինեն խմբեր, որոնք կլինեն դեմ կամ կողմ եւ յուրաքանչյուր եզրակացություն իր հետեւանքներն է ունենալու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031