Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատաքննությունը, դատարանի շենքի մատույցներում շարունակվում են Քոչարյանի համախոհների եւ հակառակորդների կազմակերպած ցույցերը:
Նախորդ օրերի աղմկոտ ու ընդհարման տանող ակցիաների փոխարեն այսօր կողմերն անսացին ոստիկանների հորդորներին եւ մնացին կոռեկտության սահմաններում, իրավիճակը չլարվեց: Ավելին, պատկերավոր ասած, որոշակի «համագործակցություն» արձանագրվեց. մարդիկ միասին պարում էին եւ իրար ծափահարում: Օրինակ Ռոբերտ Քոչարյանին սատարողները միացրեցին «Ղարաբաղա նախշուն բաջի» երգը, հակառակ կողմը կենդանի հնչողությամբ եւ առանց երաժշտության ներկայացրեց «Կռունկ» երգը, քոչարյանականները ծափահարեցին: Հետո վերջիններս երաժշտություն միացրեցին, հակառակ ճամբարում շուրջպար սկսվեց:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ