Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ այս հանդիպումներին այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում». «168ժամ»

Մայիս 16,2019 13:58

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռ շարունակվում է այն գործընթացը, որը սկսվել է հայաստանյան հեղափոխությունից հետո, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը հասկացել են, թե ինչ կարող են ակնկալել միմյանցից, շարունակում են շարժվել վերջին ամիսների դինամիկայով, քանի որ դրան այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում»,– այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Բրյուսելում մայիսի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և նախարարների մակարդակով կարճ շփումներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում։

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինտենսիվ հանդիպումները ներկայումս ծառայում են շփման գծում իրավիճակը հանդարտ պահելու նպատակին հասկանալով, որ առանց քայլերի, որոնք պետք է լինեն միմյանց ընդառաջ, չնայած այդ հանդիպումներին՝ իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Ըստ նրա, կողմերից մեկը պահանջում է անցում դեպի լուրջ բանակցություններ, իսկ մյուսը պնդում է, որ դա չի կարող տեղի ունենալ առանց Արցախի մասնակցության։

«Բայց դեռ շարունակվում է այն գործընթացը, որը սկսվել է հայաստանյան հեղափոխությունից հետո, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը հասկացել են, թե ինչ կարող են ակնկալել միմյանցից, դեռ շարունակում են շարժվել վերջին ամիսների դինամիկայով, քանի որ դրան այլընտրանքը փակուղին է կարգավորման գործընթացում և պատերազմի սպառնալիքը հակամարտության գոտում։ Կողմերը ներկայումս նաև չեն կարողանում միանգամից հրաժարվել այն հռետորաբանությունից, որը կիրառել էին նախորդ ամիսներին, խոսել մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության, հումանիտար ծրագրեր իրականացնելու պատրաստակամության մասին։ Բայց ես կանխատեսում էի իրավիճակի փոփոխություն շփման գծում տվյալ իրավիճակում, քանի որ լուրջ հարցերի քննարկումից կողմերը բավականին հեռու են, կողմերը դեռ չեն հասկացել, որ իրենց հարկավոր են զիջումներ։

Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության։ Նորությունը հանդիպումների և շփումների ինտենսիվությունն է, ցանկությունը՝ իրականացնել որոշ պրոյեկտներ, որոնք, կրկին նշեմ, չեն երաշխավորում երկարատև գործընթաց։ Մի օր այդ պրոյեկտների շուրջ խոսակցությունն էլ կարող է դադարել անզիջում դիրքորոշման և տարբեր ակնկալիքների պատճառով։ Այնուամենայնիվ, քանի դեռ հանդիպում են, կազմակերպվում են նման շփումներ, նշանակում է՝ որոշակի գործընթաց կա, այդ գործընթացից ակնկալիքներ կան, որը կոնկրետ այս պահին չեզոքացնում է պատերազմի սպառնալիքը»,– ասաց նա։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031