«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը դատարանի շենքի մոտ է գտնվում, իր ասելով, իբրեւ ոչ կուսակցական, այլ ՀՀ քաղաքացի եւ պայքարում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չփոխվի: Քիչ առաջ նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունից խումբ է գալիս Հայաստան՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Նա ասեց, որ, իր ունեցած ստույգ տեղեկություններով, Արցախի մարզպանների (այդպես նա անվանում է Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին) հետեւից ավոշարասյունով Երեւան են գալիս արցախցիներ՝ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին: Նա իրենց համակիրներից եւս կոչ է անում գալ դատարանի շենքի մոտ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ