Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ԱՄՆ-ն դեռ էականորեն չի ընդլայնում ՀՀ-ին տրվող աջակցությունը. «168 ժամ»

Մայիս 16,2019 13:49

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ դեսպանը ճիշտ շեշտադրումներով է անդրադարձել խնդրին, ներկայացնելով ՀՀ-ին տրված ԱՄՆ աջակցության ծավալային ցուցանիշը, որը բավականին էական թիվ է։ Ըստ նրա, ԱՄՆ-ն մշտապես աջակցել է ՀՀ-ի զարգացմանը և կշարունակի դա անել ըստ Հայաստանի կարիքների։ «Ամերիկյան կողմն ասում է, որ դիտարկելու է Հայաստանի կարիքները, և ըստ դրա՝ փոփոխությունների կենթարկի աջակցության բյուջեն, այդ ուղղությամբ իր կարիքները պետք է ներկայացնի նաև հայկական կողմը։ ԱՄՆ-ն նախապես չի կարող պատկերացնել, թե ինչ է հարկավոր ՀՀ նոր իշխանությանը։ Ամերիկյան կողմը նաև ասում է, որ այն, ինչ Հայաստանը սովորաբար ստացել է, ամենևին էլ քիչ չէ հաշվի առնելով երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունների խորությունն ու որակը»,– ասաց նա։

Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։ Ըստ նրա, Վրաստանը շատ ավելի խորը հարաբերությունների է ձգտում Միացյալ Նահանգների հետ, ընտրել է զարգացման Եվրոատլանտյան ուղին։ Գոբլի որակմամբ, այս առումով Հայաստանն ու Վրաստանն այլ հարթությունների վրա են։ Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ կա տարբերություններ աջակցությունների ծավալների միջև, քանի որ ավելի խորը հարաբերությունները ենթադրում են համագործակցության ընդլայնված օրակարգ, շատ ավելի շատ ծրագրեր ու խողովակներ, որոնց միջոցով այդ միջոցները հասնում են գործընկեր երկիր։ «Հայաստանի քաղաքական հավակնություններին համապատասխան՝ աջակցության այս ծավալներն ամերիկյան կողմի համար բավարար են թվում։ Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ ոչ։ Ուստի պետք է շատ ավելի ակտիվ աշխատել, ներկայացնել սեփական կարիքները՝ դրանք տեղավորելով քաղաքական համագործակցության շրջանակներում։ Միացյալ Նահանգները չի կարողանում շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվել որոշ խնդիրներով, ինչպիսին, օրինակ, ԼՂ հակամարտությունն է, ուստի դա պետք է անի ՀՀ-ն, եթե գտնում է, որ կան խնդիրներ, նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի՝ ներկայացնելով սեփական կարիքները, քաղաքական առաջնահերթությունները, մեկնաբանի կայացրած այն որոշումները, որոնք գուցե անհանգստությունների պատճառ են դառնում Միացյալ Նահանգներում, հատկապես, երբ սա ԱՄՆ ազգային ուղիղ շահերի գոտուց հեռու տարածաշրջան է, որին ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ դիտարկում է որպես մեկ ամբողջություն»,– ասաց փորձագետը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031