Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, շարունակվում է:
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Կալանքը կարող են կիրառել միայն մեղադրյալի նկատմամբ, մենք պնդում ենք, որ նա չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ու կալանքը չի կարող կիրառվել: «Հիմա կբացատրեմ, թե ինչու»,- ասաց Օրբելյանը եւ մեջբերեց Վճռաբեկ դատարանի՝ մեկ այլ գործով որոշումներից մեկը, ըստ որի քրեական պատիժ կիրառող մարմինը պետք է պարզի, թե արդյոք անձին տրվե՞լ է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Իսկ դա պարզելու նպատակով դատարանը պարտավոր էր ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից տեղեկություններ ներկայացվե՞լ են, որ քրգործում կան փաստեր, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվե՞լ է առաջադրված մեղադրանքի էությունը, մեղադրյալի իրավունքների ու պարտականությունների ցա՞նկն են տվել: Հակառակ դեպքում դա կհամարվի կամայական ու անօրինական: Որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն»: Ըստ Օրբելյանի, մեղադրանքը պարզաբանված չի եղել այս գործով:
Օրբելյանը ներկայացրեց, թե ինչպես են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. «Գործում չպարզված հանգամանք չի կարող լինել: Նման մոտեցումը ժողովրդավարական, իրավական պետությունում չի կարող լինել»:
Օրբելյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել Միքայել Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Պետք է ասվի՝ պարոն Քոչարյանն ի՞նչ գործողություններ է արել: Մեղադրական եզրակացության մեջ պետք է հստակ լինի՝ ո՞րն է եղել պարոն Քոչարյանի մեղքը, կա՞ դիտավորություն, չկա՞, որն է հանցագործության օբյեկտը: Պարոն Քոչարյանն ասել է, որ մեղադրանքը պարզ չի իրեն, երբ ներկայացվել է: Ես էլ եմ ասել՝ պարզ չի մեղադրանքը, չենք իմանում ինչից ենք պաշտպանվում: Երբ որ գործը թույլ է, սկսում են ոչ հստակ ձեւակերպումներ տալ: Երբ գործն ուժեղ է, պարզ գրվում է, պետք չի խառը ու երկար տեքստ գրել, որ մարդկանց խճճեն: Ինչպես ասում են գործիչներից ոմանք՝ էս գործը ջուր է, երեւի ջուր էլ չի, օդ է»:
Կարդացեք նաև
Օրբելյանն ասաց, որ նույն ձեւով Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու պատվածքները կարող էին մեջը գրել: Մեղադրող կողմն առարկեց:
Մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ