Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն