Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայանան երեկոյան կողմ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանն ասել էր, որ Արցախի նախագահները դատարան կգան օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ Արցախի ներկա եւ նախորդ նախագահները անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Ի դեպ, ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ազատության դեմ պայքարողների կողմից բացականչություններ էին լսվում՝ «Ռոբերտ մարդասպան», «Մարդասպանն իրավունք չունի ազատ լինել» եւ այլն: Ռոբերտ Քոչարյանին ի պաշտպանություն հանդես եկողները միմյանց հորդորում են չարձագանքել:
Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ