Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չի կարող ընդդիմադիր բեւեռ դառնալ մեկը, որը ոչ կուսակցություն ունի, ոչ էլ երբեւէ կարեւորել է կուսակցությունների դերը. «Հայկական ժամանակ»

Մայիս 16,2019 12:24

Որքանո՞վ են իրատեսական այս մտահոգությունները, եւ ընդհանրապես՝ ի վիճակի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր քաղաքական բեւեռ ձեւավորել։ Պատասխանը միանշանակ է՝ դա նրան չի հաջողվի։ Նախ՝ որովհետեւ Հայաստանում նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է, եւ երկրորդ՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չի կարող ընդդիմադիր բեւեռ դառնալ մեկը, որը ոչ կուսակցություն ունի, ոչ էլ երբեւէ կարեւորել է կուսակցությունների դերը՝ համարելով, որ ներքաղաքական պայքարում կարեւորը բռի ուժն է ու «միակ տղամարդ» լինելը։

Եվ իսկապես, Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ուղին բավականին ուշագրավ է. Ինչ որ պաշտոնի հասնել (ընտրություններում հաղթել) նրան հաջողվել է կամ ինչ-որ մեկի հովանավորությամբ, կամ կոպիտ ուժ կիրառելով։ Այսինքն՝ առանց ժողովրդի աջակցության (թեեւ ինքն իր համար կարգախոս էր հորինել՝ «իմ կուսակցությունը ժողովուրդն է»): Այդ կարգախոսի ներքո, ի դեպ, նա Հայաստանի նախագահ դարձավ ոչ թե ժողովրդի, այլ Վազգեն Սարգսյանի աջակցության շնորհիվ, բայց սա այլ պատմություն է։ Փաստն այն է, որ Քոչարյանն այսօր ոչ հովանավոր ունի, ոչ ուժ կիրառելու հնարավորություն։

Բայց վերադառնանք ժողովրդի աջակցությանը։

Եթե մարդը հայտարարում է, թե «իմ կուսակցությունը ժողովուրդն է», ու ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիաներին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցում (ի դեպ՝ շրջանառվող լուրերի համաձայն, նրա «կողմնակիցներին» ամսական 250-300 հազար դրամ են վճարում, ապահովում են տրանսպորտով ու հրահանգում պատրաստ լինել ցանկացած ակցիայի՝ ցանկացած բնակավայրում), նշանակում է՝ նրա կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ փողը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031