Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Նիստը պետք է սկսվեր առավոտյան ժամը 11-ին, բայց շուրջ մեկ ժամ տեխնիկական պատճառներով այն չէր ընթանում: Այժմ պաշտպան Օրբելյանն է ներկայացնում իր դիտարկումները եւ բարձրախոսի հետ կապված խնդիրների պատճառով ոչինչ չէր լսվում:
Տեւական ժամանակ փորձեցին կարգավորել այդ տեխնիկական հարցը՝ ապարդյուն: Հորդորեցին, որ օպերատորներից մեկը, որը տեխնիկայից հասկանում է, մտնի ներս ու կարգավորի, դարձյալ չստացվեց:
Կարդացեք նաև
Լրագրողները բողոքի ցույց իրականացրեցին ու միահամուռ դուրս եկան նիստերի դահլիճից: Նիստը ստիպված ընդհատեցին ու փորձեցին ուծել հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ