Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա». «Փաստ»

Մայիս 16,2019 11:32

Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Մինչ այս՝ անցումային արդարադատության կիրառելիության մասին բազմիցս է խոսվել, և հայտարարության համատեքստում անցումային արդարադատությունն ուշացած որակվեց: Որոշ դեպքերում առհասարակ կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը: Փաստաբան Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն ավելի շատ մոտ է երկրորդ հատվածին: «Մարդու պաշտպանվածության համար իրավական որոշակիությունն ու իրավական համակարգի կանխատեսելիությունը շատ կարևոր են: Նշված սկզբունքից շեղումը պետք է մի շարք բացառիկ դեպքերում լինի: Քանի որ անցումային արդարադատության որևէ մոդել այս պահին չի առաջարկվում, դրա վերաբերյալ հստակ կարծիք ներկայացնելը ճիշտ չէ: Բայց, միևնույն ժամանակ, առանձին խնդիրներ լուծելու համար գործող իրավական համակարգերը փոխելը, հարմարեցնելը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Անցումային արդարադատությունը շատ բացառիկ դեպքերում կարող է ընդունվել, այն էլ՝ իրավաբանների կողմից: Իսկ հասարակության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, և մարդիկ կարող է մեծ ոգևորությամբ ողջունեն անցումային արդարադատությունը: Ու հատկապես այն դեպքում, երբ տարիներ շարունակ ատելությամբ ու չարությամբ են լցված եղել որոշ անձանց նկատմամբ, և իրենց համար անցումային արդարադատությունը որպես արարքների համար հատուցում է ընկալվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը:

Հարցը դիտարկելով արդեն մասնագիտական դիտանկյունից՝ կրկին շեշտեց իրավական որոշակիության ու կանխատեսելիության կարևորությունն ու հավելեց. «Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա: Եթե գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է այդ մարդկանց կատարած հանցանքները բացահայտել ու պատասխանատվության ենթարկել, պետք է շարժվել գործող իրավական մեխանիզմներով: Եթե իսկապես կան հանցանքներ, ապա ցանկացած հանցանք մեր այսօրվա գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է բացահայտել»: Սարգսյանն ընդգծեց, որ օրենսդրությունը նախատեսում է այն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք պետք են արդարադատություն իրականացնելու համար, այլ խնդիր է դատական համակարգի հարցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031