Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրողը ամոթանք է տվել հայ գործարարին

Մայիս 16,2019 15:30

«Մի այսպիսի պատմություն պատմեմ՝ ինչ-որ գործով ես արտերկրում էի եւ բավականին խոշոր ներդրող կար, որը հետաքրքրված էր Հայաստանով: Նա ինձ պատմեց, թե նախկին իշխանության մտերիմներից մեկը՝ գործարար, ոնց էր գնացել ասել, թե «Հայաստան չգաս, ստեղ ոչ մի բան չի փոխվել» եւ այլն: Այդ ներդրողը հայ չէր, ամոթանք էր տալիս, որ այդպիսի հայեր կան ու կարող են գալ ասել նման բան երկրի մասին: Ամոթանք էր տալիս, որ կարող են առհասարակ իրենց երկրի սահմաններից դուրս այլ երկրի քաղաքացի բիզնեսմենների հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի չգան Հայաստան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Մենք հորդորեցինք՝ անունը տվեք նախկին իշխանության այդ ներկայացուցչի, որովհետեւ փաստացիորեն երկրից դուրս հակապետական գործունեությամբ է զբաղվել՝ Սիփան Փաշինյանը պատասխանեց. «Զերծ կմնամ հիմա անուն տալուց, եթե դրա կարիքը լինի, անպայման անունը կհայտարարեմ՝ ով է եւ ում մոտ է խոսացել: Նաեւ եղել է ուրիշ մարդ, այդ ուրիշ մարդու մոտ էլ են… պետք լինի՝ անունները բոլորի, որոնք խոսել են, փորձել են Հայաստանում ներդրումները կանխեն, ես կհրապարակեմ»:

Մենք ճշտեցինք՝ ո՞ր երկրի գործարարներին են այսպես ասած «հուշտ արել»՝ Փաշինյանը պատասխանեց, որ խոսքը ՌԴ-ի եւ Ուկրաինայի մասին է. «Անգամ այդ մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում եւ վստահեցնում եմ, որ բավականին մեծ ներդրումներ Հայաստանում լինելու են եւ կան»:

Կարդացեք այստեղ

«Առավոտ» օրաթերթ,

15.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ամէնը պարապ պատմութիւններ են

    դուրսի ներդրողները կացութիւնը իրենք իրենց լաւապէս դիտում են, սերտում են, եւ ըստ այնմ են որոշում առնում դրամագլուխ տանիլ Հայաստան կամ ոչ

    եթէ այժմու իշխանութիւնը, յատկապէս այս ոլորտում, իր գործը լաւ կատարէ, նախկին իշխանութեան քարոզչութիւնը ի զուր կը դառնայ

    ներդրողը հետաքրքրուած է շահով, մնացեալի իր հոգը չէ

    մի բան ել՝ եթէ հիմա այնպէս մը դարձաւ, որ ան որ բացասական կարծիք կ’արտայայտէ Հայաստանի մէջ առեւտրական ներդրումներ կատարելու մասին, «հակապետական գործունեությամբ է» զբաղուած, սա անհեթեթութեան նոր աստիճան մըն է

  2. Garo says:

    Ամբողջ գերդաստանով օդից կախված լուրերի, բամբասանքների մասնագետ են։ Ու շարունակում են ապառնի ժամանակով խոսել ներդրումներից։ Ուկրաինացի ներդրողը իբր իրանց երկիրում ներդրեցին ծաղկացրին մնացելա Հայաստանում անեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031