Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիք` «դժոխքի» ճանապարհով

Մայիս 15,2019 22:11

Արդեն մի քանի օր է, ինչ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Սիսիանի Զանգեր կոչվող տարածքից սկսած հատվածը քարուքանդ է։ «Ոնց որ դժոխքի ճանապարհը լինի` տանջանքներով անցնում ենք։ Սենց բան հլա չէր եղել նենց էն քանդել, որ կարկատեն….»,-դժգոհեցին վարորդները։ Նրանց խոսքով էս տեմպերով ու ճանապարհի էս վիճակով տուրիզմ չի զարգանա։

«Տաթեւն ու Վահնավանքը, Արաքսն ու Որոտանը ինչքան էլ գայթակղեն, օտարերկրացին հետ կդառնա կես ճանապարհից»,-նշեցին մեր զրուցակիցները։ Ի դեպ, այս ճանապարհը Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ Սյունեցիները դիմումներ են հղել մարզից ընտրված պատգամավորներին։ Ծննդով սյունեցի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց որ ինքն էլ է այդ  ճանապարհով հանգստյան օրերին գնում Գորիս եւ առանց դիմումների էլ տեղյակ է վիճակից։ Պատգամավորը դիմել է  տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին։

«Ստրատեգիական ճանապարհ է նախարարին դիմել եմ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահի հարցը։ Հնարավորինս անձամբ հետեւի աշխատանքներին , որ ստիպված չլինենք երկու-երեք ամիսը մեկ անգամ կարկատել ճանապարհը»,-ասաց պատգամավորը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    ԵՎ Հայաստանը ղեկավարող ՀՀԿ փուչիկները ասում էին այդ ճանապարհով Պարսից ծոցը կապելու ենք Սև ծովի հետ, տուրիզմ ենք զարգացնելու, 4 տարում Հյուսիս Հարավ ճանապարհ ենք կառուցելու …… և հիգ տարում վերանորոգեցին առանց այդ էլ համեմատաբար բարվոք Երևան Արտաշատ ճանապահահատվածը …… :
    Հ.Գ. Իմիջայլոց 2016թ. ապրիլի ՔԱՌՕՐՅԱՅԻ օրերին նույն վիճակն էր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031