Եկատերինբուրգում ոստիկանությունը դարձյալ սկսել է ձերբակալել տեղի բնակիչներին, որոնք բողոքում ենք քաղաքի կենտրոնում պուրակի տեղում եկեղեցի կառուցելու դեմ, հաղորդում է Meduza-ն:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ այսօր արդեն ձերբակալվել է առնվազն 6-8 մարդ:
Եկատերինբուրգում տարերային ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրն անընդմեջ: Միայն երեկ ձերբակալվել է 26 մարդ, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բողոքի ակցիայի առաջնորդների վերաբերյալ կազմվել է արձանագրություն առանց տեղեկացնելու զանգվածային միջոցառում կազմակերպելու և դրան մասնակցելու գործով: Երեք ակտիվիստների վերաբերյալ արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության գործով:
Կարդացեք նաև
«Ագորա» միջազգային իրավապաշտպան խումբը հայտնել է, որ բերման ենթարկվածներից մեկն անչափահաս է, բերման ենթարկելիս նրա քիթը կոտրել են: Նշվում է, որ 17-ամյա Ալբերտ Կ-ն այգի էր եկել նկարելու՝ ինչպես է ընթանում ակցիան, բայց դաժանորեն բերման է ենթարկվել:
Եկատերինբուրգում եկեղեցու կառուցման դեմ բողոքի ակցիաները սկսվել են երկուշաբթի օրվանից: Արդեն երրորդն օրն է, ինչ դժգոհ քաղաքացիները գալիս են պուրակ, քանդում ցանկապատը և շրջափակում շինհրապարակը: Քաղաքացիների դեմ գործում է ոչ միայն ոստիկանությունը, այլև հիմնականում սպորտային կառուցվածքով երիտասարդներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ