Այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք համաձայն չենք, որ Մարտի 1-ի գործը համարեն բացահայտված՝ առանց սպանությունները բացահայտելու, սպանությունների հանգամանքը պարզելու»:
Այսօր Քոչարյանը նիստի ժամանակ ասաց, որ «առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի»: Թե ո՞ւմ նկատի ուներ Քոչարյանը այլ անձանց ասելով՝ Ալումյանը պատասխանեց. «Մեղադրանքի մեջ գրված է, որ «որոշ անձինք», չի էլ գրած էդ անձինք ովքեր են: Ինքը ասում է՝ այդպես թողնում են դա բաց, անուններ չեն տալիս, որ տպավորություն են փորձում ստեղծել, որ այն չբացահայտված սպանությունները որոշ անձանց կողմից է կատարվել: Հատուկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարելի լինի մարդկանց կարծիքն ուղղել այդ ուղղությամբ, որ այնտեղ կային որոշ անձինք, հենց իրենք էլ պատասխանատու են այդ սպանությունների համար»:
Մեր դիտարկմանը, որ ըստ վարկածի, այդ անձինք նրանք են, որոնց իշխանությունը բերել է, տվել է զենք, սպանել են, հետո այդ զենքերը ոչնչացրել են, այս շղթան ճիշտ չէ՞՝ Ալումյանը պատասխանեց. «Ոչ, ճիշտ չէ: Ինքը ասում է որոշ անձինք, ինքը չի ասում որ անձինք, ոչ էլ հատկանիշ է նշում այդ անձանց»: Դիտարկմանը, որ զենքերի հետ չեն կարող նույնականացնել, դրա համար էլ գրել են որոշ անձինք՝ Ալումյանը պատասխանեց. «Հարյուրավոր սպանություններ այս աշխարհում բացահայտվում են, նաեւ՝ ՀՀ-ում, երբ սպանության գործիքն էլ չկա, էս չկան էն չկա, պարկուճն էլ չկա: Էդ դոգմա չի, որ եթե պարկուճը չկա կամ նենգափոխել են, ուրեմն էդ սպանությունը պիտի մնա չբացահայտված: Այդպես չի, մանավանդ՝ էդ աստիճան մարդաշատ վայրում, մանավանդ՝ տեսախցիկներ տարբեր ուղղություններից միացրած վիճակում: Եթե այդ սպանություններից գոնե մեկը մինչեւ այսօր դեռ բացահայտված չի…այստեղ արդեն…Եթե առաջ ասում էին՝ դե գիտեք, իշխանությունները…հիմա մի տարի է՝ այդ բոլոր հնարավորությունները կան»:
Դիտարկմանը, որ գոնե «Չերյոմուխայով» սպանությունների մասով առաջիկայում բացահայտումներ ասում են, որ սպասելի է՝ Ալումյանն արձագանքեց. «Չերյոմուխայի մասով, կարծում եմ, հնարավոր է ավելի մանրամասն տեղեկություններ դուք շուտով իմանաք, չեմ բացառում: Գոնե պարզ է, որ Չերյոմուխայից զոհվածները, դրա պատասխանատվությունը, իհարկե, ոստիկանության ուժերն են կրում, միանշանակ, մնացածը պետք է պարզեն ու ես չեմ տեսնում առանձնապես եռանդ քննչական մարմիններից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ