Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը վաղը դատարանում ելույթ է ունենալու. Հնարավոր է նիստին մասնակցեն նաեւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը

Մայիս 15,2019 20:54

Մարտի 1-ի գործով դատական նիստին նիստերի դահլիճում ուրախ մթնոլորտ տիրեց, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սղագրությունը ներկայացրեց:

Ալումյանը նախ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությանը, որը ներկայացրել էր 45 պատգամավոր. «Քննիչի տեսանկյունից թաքնվելու հավանականությունը կարելի էր զսպել չհեռանալու ստորագրությամբ, ավելի լուրջ երաշխիքի կարիք գոյություն չունի: Չէին կարող 45 պատգամավորի անձնական երաշխավորությունը անտեսել՝ ընդունելով չհեռանալու մասին ստորագրությունը, որը երաշխիք չի տալիս»: Քննիչը քննությունից թաքնվելու վտանգ չի տեսել, ըստ Ալումյանի, այնուհանդերձ, մեղադրող կողմը դատարանում այլ բան է պնդել:

Նա հիշեցրեց՝ 2018-ի սեպտեմբերի 11-ին տարածվել էր ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը. «Խոսակցությունից պարզորոշ երեւում է, որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանին ներկայացվել էր պարոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այդ խոսակցություններն ունեն հետեւյալ բովանդակությունը…», – ասաց Ալումյանը եւ սկսեց ներկայացնել խոսակցական բառապաշարով այդ հեռախոսազրույցի մանրամասները, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը, հատկապես Խաչատուրովի հատվածը:

Նիստը կշարունակվի վաղը ժամը 11-ին: Ենթադրվում է, որ վաղը նիստին կմասնակցեն նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որոնք երաշխավորություն են ներկայացրել՝ Քոչարյանի ազատության համար: Դա ավելի հստակ կլինի վաղն առավոտյան: Վաղը ելույթ է ունենալու նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հենց հիմա լուր տեսայ, որ Բակօ Սահակեանը պատրաստ է ներկայանալ դատարան, որպէսզի երաշխաւորութիւն տայ Քոչարեանի համար։ Սպասել, թէ դա օգնելու է Քոչարեանին կալանքից ազատել միամտութիւն է։ փաշինեանը պարզապէս ուզում է ցինիկաբար ծաղրի ենթարկել, ստորացնել նաև Բակօ Սահակեանին, ինչպէս Քոչարեանին է ծաղրում ու ստորացնում արդէն վաղուց։

    Մէկ անգամ ևս, եթէ դեռ չեք հասկացել — փաշինեանը Քոչարեանին չի ազատի բանտից, մինչև որ իր ուզած ելքով «հանրաքւէ» չանի և Արցախն ու ազատագրւած տարածքն Ալիևին յանձնելու (իր արդէն իսկ կատարած) գործարքը հօրով-մօրով չանի։ Այդ «հանրաքւէ»ի նպատակն է դիւրահաւատ ամբոխին, այն է՝ մեզ բոլորիս, համոզել, որ «մենք յանձնեցինք» Արցախը – իր ասած՝ «ժողովուրդը» յանձնեց։ Այդ ընթացքում Բակօ Սահակեանին ստորացնելն ու ծաղրելն էլ օգտակար է Հայաստանն ու Ացախն իրարից աւելի հեռացնելու և հայ ազգի երկու հատւածների միջև օտարութիւնն ու թշնամանքը խորացնելու առումով։ Իր հերթին Արցախի նկատմամբ ատելութիւնն ու թշնամանքը նպաստելու են, որ իր «հանրաքւէ»ն իրեն ցանկալի ելքն ունենայ, այսինքն՝ «ժողովուրդը» որոշի, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

    Միայն զոմբիները կարող են ենթադրել, թէ փաշինեանն ազատ է արձակելու Քոչարեանին Բակօ Սահակեանի երաշխաւորութեան պատճառով։ Բակօ Սահակեանը պէտք է պատրաստ լինի անպատասխան երաշխաւորութեան ստորացման ու ծաղրի ենթարկւելուն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031