«Այս պահին Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ հրապարակելու»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում:
Ինչ վերաբերում է ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին, դեսպանի բնորոշմամբ, վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ գործընթացը ոգեւորիչ է: «Արդյունքում նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում, որոնք դրական ազդակներ են այս պահին»,-հավելեց ԱՄՆ դեսպանը:
Նա անդրադարձավ վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի այցին եւ նրա այն արտահայտությանը, որ ՀՀ եւ ԱՄՆ-ի հարաբերությունների խորությունը փոխադարձ այցելություններով չէ, որ պետք է չափել: «Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկխոսությունը, ԱՄՆ ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում են մեր գործակցության, մեր համատեղ աշխատանքի երկկողմ հանձնառության մասին»,-նշեց դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև